10:23  ,  28 հուլիսի, 2017

Դիբալան չի հերքել «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորությունը

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան չի հերքել, որ կարող է հայտնվել «Բարսելոնայում»: Կատալոնական ակումբը նրա տրանսֆերը կփորձի իրականացնել, եթե ՊՍԺ տեղափոխվի բրազիլացի հարձակվող Նեյմարը:

«Միշտ հաճելի է լսել, որ «Բարսելոնայի» եւ «Ռեալի» նման թիմերը հետաքրքրվում են իմ ծառայություններով: Դա նշանակում է, որ լավ եմ կատարում աշխատանքս: Բայց պետք է հասկանալ, թե ինչքանով է այդ ամենը համապատասխանում իրականությանը: Ես դրա  պատասխանը չունեմ: Երջանիկ եմ «Յուվենտուսում» եւ համառ աշխատում են նոր մրցաշրջանը գերազանց անցկացնելու նպատակով: Իսկ իմ տրանսֆերը կախված է «Յուվենտուսի» դիրքորոշումից»,- 23-ամյա Դիբալայի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:

Արգենտինացի ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ մինչեւ 2022 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում