Կարինե Մինասյանը Ռուսաստանի թիմի կազմում բրոնզե մեդալակիր է դարձել Պորտուգալիայում կայացած հեծանվասպորտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում:
Հրապարակային հեծանվավազքի մրցումն ավարտվել է իտալուհիների հաղթանակով, իսկ Հոլանդիայի թիմը գրավել է երկրորդ տեղը:
16-ամյա Կարինե Մինասյանը Ռուսաստանի չեմպիոն է դարձել «Լոկոսֆիկս» թիմի կազմում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում