00:10  ,  26 հուլիսի, 2017

Պրեմյեր լիգայի ակումբները ֆուտբոլիստների բուժման համար ծախսել են 177 միլիոն ֆունտ ստերլինգ

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի ակումբներն անցած մրցաշրջանում վնասվածքներ ստացած խաղացողների բուժման եւ նրանց ապահովագրական վճարների համար ծախսել են 177 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է telegraph-ը:

Ամենաշատը ծախսել է «Մանչեսթեր Սիթին»՝ 18.3 միլիոն ֆունտ: Ամենածախստար ֆուտբոլիստը Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմում եղել է բելգիացի պաշտպան Վենսան Կոմպանին, որը բուժվել է 255 օր: Անցած մրցաշրջանում վնասվածքների պատճառով բաց են թողել նաեւ «Մանչեսթեր Սիթիի» խաղացողներ Սերխիո Ագուերոն, Ռահիմ Ստերլինգը, Բակարի Սանյան, Լերոյ Սանեն, Գաբրիել Ժեզուսը:

Երկրորդ եւ երրորդ տեղերում են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում