Կոտ դ՛Իվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանը նվաճել է եւս մեկ արծաթե մեդալ: Ազատ ոճի ըմբշամարտի 86 կգ քաշային կարգում Մարզպետ Գալստյանը դարձել է փոխչեմպիոն, հայտնում են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:
Հիշեցնենք, որ հայ ազատ ոճային ըմբիշները նախօրեին նվաճել էին 5 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե, 2 բրոնզե:
Կոտ դ՛Իվուարում մրցելույթները սկսել են նաեւ հայ աթլետները: Լեւոն Աղասյանը եռացատկում 15.62 մ արդյունքով գրավել է 8-րդ տեղը: Հուլիսի 26-ին պայքարի մեջ կմտնեն նաեւ երկու հայ ձյուդոիստները:
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնյան խաղերին Հայաստանը ներկայացել է 15 մարզիկով՝ 4 աթլետ, 2 հեծանվորդ, 3 ձյուդոիստ եւ 6 ազատ ոճի ըմբիշ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում