12:45  ,  24 հուլիսի, 2017

Սիլվիո Բերլուսկոնին բացառել է իր վերադարձը ֆուտբոլ

«Միլանի» նախկին սեփականատեր, Իտալիայի նախկին վարչապես Սիլվիո Բերլուսկոնին բացառել է իր վերադարձը ֆուտբոլ:

«Դա իրատեսական չէ: Ես վաճառեցի «Միլանը», որն իմ սրտի մի մասն էր: Ժամանակակից ֆուտբոլին հարկավոր են մեծ ներդրումներ, ինչը կարող են ապահովել միայն արտասահմանյան կազմակերպությունները: Ինձ համար դա բարդ ու ցավոտ որոշում էր: Հուսով եմ, որ դա «Միլանին» թույլ կտա դարձյալ լինել մրցունակ»,- Բերլուսկոնիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Սիլվիո Բերլուսկոնին «Միլանը» ղեկավարում էր 1986-ից, իսկ 2017-ին իտալական ակումբը վաճառեց չինական ընկերությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում