12:45 24 հուլիսի, 2017«Միլանի» նախկին սեփականատեր, Իտալիայի նախկին վարչապես Սիլվիո Բերլուսկոնին բացառել է իր վերադարձը ֆուտբոլ:
«Դա իրատեսական չէ: Ես վաճառեցի «Միլանը», որն իմ սրտի մի մասն էր: Ժամանակակից ֆուտբոլին հարկավոր են մեծ ներդրումներ, ինչը կարող են ապահովել միայն արտասահմանյան կազմակերպությունները: Ինձ համար դա բարդ ու ցավոտ որոշում էր: Հուսով եմ, որ դա «Միլանին» թույլ կտա դարձյալ լինել մրցունակ»,- Բերլուսկոնիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Սիլվիո Բերլուսկոնին «Միլանը» ղեկավարում էր 1986-ից, իսկ 2017-ին իտալական ակումբը վաճառեց չինական ընկերությանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.