«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան արժանին է մատուցել թիմակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը դարձել է գոլային փոխանցման հեղինակ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:
«Երկրորդ գոլի դրվագում հրաշալի խաղաց Մխիթարյանը: Այդ գոլը Հենրիխի գործողությունների արդյունքն է: Նա ստեղծեց պահը: Լավ խաղաց նաեւ Լուկակուն, որը ազատ տարածություն ստեղծեց դարպասը գրաված Ռեշֆորդի համար»,- Պոգբայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ International Champions Cup մրցաշարի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Մանչեսթեր Սիթիի» հաղթել է 2:0 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում