07:56  ,  21 հուլիսի, 2017

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Պատմության մեջ առաջին անգամ մանչեսթերյան դերբին տեղի ունեցավ Մանչեսթերից դուրս: ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: International Champions Cup ընկերական մրցաշարի խաղում 2:0 հաշվով առավելության հասավ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը: 37-րդ եւ 39-րդ րոպեներին աչքի ընկան բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն եւ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որին արդյունավետ փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա փոխարինվեց 62-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ սա «Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ հանդիպումն էր ԱՄՆ-ում: Նախորդ 2 ընկերական խաղերում Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել էր MLS-ի ներկայացուցիչներ «Լոս Անջելես Գելաքսիին» (5:2) ու «Ռեալ Սոլթ Լեյքին» (2:1): 2 խաղերում էլ Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ: «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում հաջորդ ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 23-ին՝ մրցելով Մադրիդի «Ռեալի» հետ: Հուլիսի 26-ին անգլիական ակումբի մրցակիցը կլինի «Բարսելոնան»:  

International Champions Cup

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2

Ռոմելու Լուկակու, 37, Մարկուս Ռեշֆորդ, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում