17:12  ,  21 հուլիսի, 2017

Պոլ Պոգբա. Երկրորդ գոլի դրվագում հրաշալի խաղաց Մխիթարյանը

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան արժանին է մատուցել թիմակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը դարձել է գոլային փոխանցման հեղինակ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:

«Երկրորդ գոլի դրվագում հրաշալի խաղաց Մխիթարյանը: Այդ գոլը Հենրիխի գործողությունների արդյունքն է: Նա ստեղծեց պահը: Լավ խաղաց նաեւ Լուկակուն, որը ազատ տարածություն ստեղծեց դարպասը գրաված Ռեշֆորդի համար»,- Պոգբայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ International Champions Cup մրցաշարի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Մանչեսթեր Սիթիի» հաղթել է 2:0 հաշվով

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում