23:06  ,  20 հուլիսի, 2017

Չիչարիտոն տեղափոխվեց «Վեստ Հեմ»

Անգլիական «Վեստ Հեմ Յունայթեդը» հայտարարել է Մեքսիկայի հավաքականի հարձակվող Խավյեր Էրնանդես Չիչարիտոյին Լեւերկուզենի «Բայերից» ձեռք բերելու մասին: 29-ամյա ֆուտբոլիստն առաջիկա օրերին բուժզննում կանցնի լոնդոնյան թիմում եւ կկնքի պայմանագիր:

«Վեստ Հեմը» Չիչարիտոյի համար գերմանական ակումբին կվճարի 13 միլիոն ֆունտ ստերլինգ, որը պայմանագրով նախատեսված նրա տրանսֆերային արժեքն է:

Չիչարիտոն «Բայեր» էր տեղափոխվել 2015 թվականի ամռանը: 2010 թվականից նա հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ 2014-2015 թվականների մրցաշրջանում վարձակալությամբ խաղացել է Մադրիդի «Ռեալում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում