17:12  ,  20 հուլիսի, 2017

«Ալաշկերտը» խզեց պայմանագրերը Կասպարովի եւ Նռանյանի հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը Գեւորգ Կասպարովի հետ:

Փորձառու դարպասապահը «Ալաշկերտի» կազմը համալրել էր 2015-ի հուլիսին եւ ընդհանուր առմամբ 49 հանդիպում անցկացրել թիմում:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հաջողություն է մաղթում Գեւորգ Կասպարովին հետագա կարիերայում:

«Ալաշկերտի» ղեկավարությունը խզել է պայմանագիրը նաեւ հարձակվող Գեւորգ Նռանյանի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում