13:04  ,  20 հուլիսի, 2017

«Բարսելոնայի» ֆուտբոլիստների կլաուզուլաները (ֆոտո)

Bleacher Report-ը հրապարակել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստների կլաուզուլաները (պայմանագրով ամրագրված տրանսֆերային արժեքը, որին համապատասխան առաջարկ ստանալիս ակումբը պարտավոր է վաճառել ֆուտբոլիստին): 

Ամենաթանկ տրանսֆերային արժեքն ունի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ 300 միլիոն եվրո: Մեսիին հաջորդում է բրազիլացի 25-ամյա հարձակվող Նեյմարը, որի տրանսֆերային արժեքն է 220 միլիոն եվրո:

15 ֆուտբոլիստներից կազմված ցուցակում ամենացածր տրանսֆերային արժեքն ունի բրազիլացի կիսապաշտպան Ռաֆայել Ալկանտարան՝ 75 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում