22:24  ,  19 հուլիսի, 2017

Պավլյուչենկոյի երկու գոլն օգնել է «Արարատին» հաղթել առաջնության մեկնարկում

Նորաստեղծ մոսկովյան «Արարատը» հաղթանակով է մեկնարկել Ռուսաստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի «Կենտրոն» գոտու մրցաշարում: Առաջնության առաջին տուրում մայրաքաղաքային թիմը Կրասնոգորսկում 3:0 հաշվով առավելության է հասել «Զորկիի» նկատմամբ: Դուբլի հեղինակ է դարձել «Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին առաջատարներից Ռոման Պավլյուչենկոն: Աչքի է ընկել նաեւ Իգոր Լեբեդենկոն:

Հուլիսի 27-ին կայանալիք երկրորդ տուրի խաղում «Արարատի» մրցակիցը կլինի «Կալուգան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում