Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այցելել էր Արցախի Վանք գյուղ, որտեղ տեղի է ունեցել բարերար Լեւոն Հայրապետյանի անվան բռնցքամարտի մրցաշարը:
Մրցմանը մասնակցում էին 20 մարզիկներ Հայաստանից եւ Արցախից: Մրցաշարի ընթացքում Հայաստանի հավաքականի անդամներ Նարեկ Աբգարյանն ու Կարեն Տոնականյանն անցկացրել են ցուցադրական մենամարտ, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում