Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի (46-5-0, 30 նոկաուտ) եւ բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի (24-1-0, 19 նոկաուտ) միջեւ մենամարտի հաղթողը կդառնա Բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի մասնակից, հայտնում է կազմակերպության կայքը:
World Boxing Super Series-ը 50 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամով մրցաշար է, որը մեկնարկելու է այս տարվա սեպտեմբերին: Մրցաշարին կմասնակցեն 2 քաշային կարգերի 8 առաջատար բռնցքամարտիկներ: Մասնակիցների թվում են նաեւ Ջորջ Գրոուվսը, Կալում Սմիթը, Յուրգեն Բրեմերը, Էրիկ Սկոգլինգը, Ջեյմի Կոքսը, Այվին Յիլդիրիմը եւ Ռոբ Բրանտը:
Հիշեցնենք, որ 37-ամյա Աբրահամի եւ 27-ամյա Յուբենքի միջեւ մենամարտը կկայանա հուլիսին 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում: Կվիճարկվի IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը պատկանում է Քրիս Յուբենքին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի