Վրաստանում հավաք անցկացնող Երեւանի «Բանանցը» ստուգողական խաղում մրցել է Թբիլիսիի «Լոկոմոտիվի» հետ եւ հաղթել 4:3 հաշվով: «Բանանցի» կազմում մեկական անգամ աչքի են ընկել Նենադ Ինյացը, Ղուկաս Պողոսյանը, Վահագն Այվազյանն ու Մատվեյ Գույգանովը: Առաջին խաղակեսից հետո հայկական ակումբը հաղթելիս է եղել 3:0 հաշվով: Ընդմիջումից հետո վրացիներին հաջողվել է հավասարեցնել հաշիվը, սակայն «Բանանցը» կարողացել է խփել նաեւ հաղթական գոլը:
Երեւանի «Արարատն» Ավանի ֆուտբոլային ակադեմիայում 1:2 հաշվով պարտվել է Թեհրանի «Էստեղլալին»: Իրանական ակումբը 2 գոլերն էլ խփել է առաջին խաղակեսում, իսկ «Արարատից» ընդմիջումից հետո հաշիվը կրճատել է Արգիշտի Պետրոսյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:39 , 3 նոյեմբերի
15:15 , 3 նոյեմբերի
14:56 , 3 նոյեմբերի
14:19 , 3 նոյեմբերի
14:05 , 3 նոյեմբերի
13:40 , 3 նոյեմբերի
13:09 , 3 նոյեմբերի 
12:37 , 3 նոյեմբերի
12:02 , 3 նոյեմբերի
11:43 , 3 նոյեմբերի