19:14  ,  9 հուլիսի, 2017

FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանն ու Ալեքսանդր Գրիշչուկը չպարզեցին հաղթողին

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում շարունակվող FIDE Grand Prix երրորդ մրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Պարտիան ավարտվեց 30-րդ քայլին:

Չորրորդ տուրից հետո Լեւոն Արոնյանն ունի 2.5 միավոր: Տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել

Հիշեցնենք, որ նախորդ 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել չինացի Լի Չաոյի եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ եւ հաղթել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյին: 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում