Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում շարունակվող FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարի երրորդ տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2 միավորով բաժանում է 2-7-րդ տեղերը:
Երրորդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)՝ 0.5:0.5
Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5
Մայքլ Ադամս (Անգլիա) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Լի Չաո (Չինաստան)՝ 0.5:0.5
Պետեր Սվիդլեր (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 0.5:0.5
Պավել Էլյանով (Ուկրաինա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 1:0
Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան) - Հոու Յիֆան (Չինաստան)՝ 0.5:0.5
Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա) - Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)՝ 0:1
Ալեքսանդր Ռյազանցեւ (Ռուսաստան) - Սալեմ Սալեհ (ԱՄԷ)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը երրորդ տուրից հետո.
1.Ռաջաբով՝ 2.5 միավոր:
2-7. Արոնյան, Մամեդյարով, Ադամս, Հարիկրիշնա, Գրիշչուկ, Էլյանով՝ 2-ական:
8-12. Գիրի, Սվիդլեր, Չաո, Գելֆանդ, Յակովենկո՝ 1.5-ական:
13-16. Նեպոմնյաշչի, Ինարկիեւ, Ռյազանցեւ, Յիֆան՝ 1-ական:
17-18. Ռապորտ, Սալեհ՝ 0.5-ական:
Ժնեւի մրցաշարը կավարտվի հուլիսի 15-ին: FIDE Grand Prix հաջորդ մրցաշարը տեղի կունենա Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում: Շարքում առաջին եւ երկրորդ տեղերը գրաված շախմատիստները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում