FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանը բաժանում է 2-7-րդ տեղերը

23:47   8 հուլիսի, 2017

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում շարունակվող FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարի երրորդ տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2 միավորով բաժանում է 2-7-րդ տեղերը:

Երրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)՝ 0.5:0.5

Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5

Մայքլ Ադամս (Անգլիա) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Լի Չաո (Չինաստան)՝ 0.5:0.5

Պետեր Սվիդլեր (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 0.5:0.5

Պավել Էլյանով (Ուկրաինա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 1:0

Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան) - Հոու Յիֆան (Չինաստան)՝ 0.5:0.5

Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա) - Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)՝ 0:1

Ալեքսանդր Ռյազանցեւ (Ռուսաստան) - Սալեմ Սալեհ (ԱՄԷ)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը երրորդ տուրից հետո.

1.Ռաջաբով՝ 2.5 միավոր:

2-7. Արոնյան, Մամեդյարով, Ադամս, Հարիկրիշնա, Գրիշչուկ, Էլյանով՝ 2-ական:

8-12. Գիրի, Սվիդլեր, Չաո, Գելֆանդ, Յակովենկո՝ 1.5-ական:

13-16. Նեպոմնյաշչի, Ինարկիեւ, Ռյազանցեւ, Յիֆան՝ 1-ական:

17-18. Ռապորտ, Սալեհ՝ 0.5-ական:

Ժնեւի մրցաշարը կավարտվի հուլիսի 15-ին: FIDE Grand Prix հաջորդ մրցաշարը տեղի կունենա Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում: Շարքում առաջին եւ երկրորդ տեղերը գրաված շախմատիստները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։