«Մանչեսթեր Յունայթեդը» թվիթերյան էջից հեռացրել է թիմի նոր մարզաշապիկը ներկայացրած Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը:
Տնային խաղերի նոր համազգեստի շնորհանդեսի առթիվ անգլիական ակումբը հրապարակել էր լուսանկար, որում երեւում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի ոչ մարզական փորը: Երկրպագուները սկսել են կատակել մեկնաբանություններում` նշելով, որ հայ ֆուտբոլիստը երեխայի է սպասում, ինչից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հեռացրել է լուսանկարը:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Հենրիխ Մխիթարյանն ու ակումբակիցները ներկայացրել էին տնային խաղերի նոր համազգեստը, որով Ժոզե Մոուրինյոյի թիմը հանդես կգա հաջորդ մրցաշրջանում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում