«Մանչեսթեր Յունայթեդը» հեռացրել է Հենրիխ Մխիթարյանի փորով լուսանկարը (ֆոտո)

13:02   7 հուլիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» թվիթերյան էջից հեռացրել է թիմի նոր մարզաշապիկը ներկայացրած Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը:

Տնային խաղերի նոր համազգեստի շնորհանդեսի առթիվ անգլիական ակումբը հրապարակել էր լուսանկար, որում երեւում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի ոչ մարզական փորը: Երկրպագուները սկսել են կատակել մեկնաբանություններում` նշելով, որ հայ ֆուտբոլիստը երեխայի է սպասում,  ինչից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հեռացրել է լուսանկարը:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Հենրիխ Մխիթարյանն ու ակումբակիցները ներկայացրել էին տնային խաղերի նոր համազգեստը, որով Ժոզե Մոուրինյոյի թիմը հանդես կգա հաջորդ մրցաշրջանում: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։