14:08  ,  3 հուլիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ներկայացրել են նոր համազգեստը (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է տնային խաղերի նոր համազգեստը, որով հանդես կգա հաջորդ մրցաշրջանում: Շնորհանդեսին մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց Եվրոպայի լիգայում, դարձավ Անգլիական լիգայի գավաթակիր ու սուպերգավաթակիր: Եվրոպայի լիգայում հաղթանակը անգլիական ակումբին տվեց նաեւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հանդես գալու իրավունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում