00:43  ,  5 հուլիսի, 2017

Եվրոպայի լիգա. Ալեքսանդր Կարապետյանի թիմը դուրս թողեց «Գլազգո Ռեյնջերսին»

Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը» դուրս մնաց Եվրոպայի լիգայից՝ որակավորման առաջին փուլում չհաղթահարելով Լյուքսեմբուրգի անցած առաջնությունում չորրորդ տեղը զբաղեցրած «Պրոգրես Նիդերկորնին»:

Հռչակավոր շոտլանդական թիմը պատասխան խաղում պարտվեց 0:2 հաշվով: Առաջին խաղում տանը 1:0 հաշվով հաղթել էր «Ռեյնջերսը»:

«Պրոգրես Նիդերկորնում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը պատասխան խաղում փոխարինվել է 84-րդ րոպեին:

Հաջորդ փուլ դուրս գալու գործակիցը Լյուքսեմբուրգի թիմի համար բուքմեյքերները սահմանել էին 100:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով