16:10  ,  3 հուլիսի, 2017

Արթուր Աբրահամը շարունակում է պատրաստվել չեմպիոնական մենամարտին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-5-0, 30 նոկաուտ) շարունակում է պատրաստվել բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի (24-1-0, 19 նոկաուտ) հետ մենամարտին: 37-ամյա բռնցքամարտիկը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մարզումային տեսանյութ:

Հիշեցնենք, որ Աբրահամի եւ 27-ամյա Յուբենքի միջեւ մենամարտը կկայանա հուլիսին 15-ին «Ուեմբլի» ստադիոնում: Կվիճարկվի IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը պատկանում է Քրիս Յուբենքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում