14:07  ,  30 հունիսի, 2017

Ուիմբլդոն. Ֆավորիտների առաջին մրցակիցները

Լոնդոնում կայացել է թենիսի «Ուիմբլդոնի» մրցաշարի տղամարդկանց մենախաղի վիճակահանությունը: Աշխարհի առաջին ռակետ, մրցաշարի գործող հաղթող Էնդի Մարեյի առաջին մրցակիցը կլինի կամ որակավորման փուլի հաղթողը, կամ «լաքի-լուզերը»:

Իսպանացի Ռաֆայել Նադալի առաջին մրցակիցն է ավստրիացի Ջոն Միլմանը, իսկ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը կհանդիպի ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովի հետ: Սերբ Նովակ Ջոկովիչի մրցակիցն է սլովակ Մարտին Կլիժանը, իսկ երրորդ ռակետ Ստանիսլաս Վավրինկան (Շվեյցարիա) կմրցի ռուս Դանիլ Մեդվեդեւի հետ, հայտնում է մրցաշարի կայքը:

«Ուիմբլդոնի» մրցաշարի հիմնական փուլի մրցախաղերը կմեկնարկեն հուլիսի 3-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում