16:31  ,  21 հուլիսի, 2012

Հարձակում օլիմպիական կրակի վրա

Լոնդոնում ընթացող Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքի ժամանակ երկրպագուներից մեկը հարձակվել է օլիմպիական ջահը տեղափոխող մարզուհու վրա, հաղոդրում է eurosport.ru-ն:

Անվտանգության աշխատակիցներին հաջողվել է կանգնեցնել կարգազանց երկրպագուին, իսկ փոխանցումավազքը շարունակվել է:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ի գիշերն օլիմպիական կրակը ուղղաթիռով տեղափոխվել էր Լոնդոն: Վեց օրվա ընթացքում կրակը կանցնի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի 33 թաղամասերով, իսկ հուլիսի 27-ին՝ խաղերի բացման արարողության ժամանակ, կրակը կտեղափոխվի Լոնդոնի Օլիմպիական ստադիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով