17:12  ,  29 հունիսի, 2017

Բունդեսլիգա. «Բավարիան» կմեկնարկի «Բայերի» հետ խաղով

Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է ֆուտբոլի Գերմանիայի հաջորդ առաջնության խաղացանկը: Գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տիտղոսի պաշտպանությունը կսկսի Լեւերկուզենի «Բայերի» հետ տնային խաղով: Առաջին տուրը կկայանա օգոստոսի 18-ին, հայտնում է Bundesliga.de-ն:

«Բավարիայի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» միջեւ Գերմանիայի Սուպերգավաթի կանցկացվի կկայանա օգոստոսի 8-ին:

Գերմանիայի առաջնություն, առաջին տուր

«Բավարիա» - «Բայեր» 
«Հոֆենհայմ» - «Վերդեր» 
«Հերտա» - «Շտուտգարտ» 
«Ֆրայբուրգ» - «Այնտրախտ» 
«Բորուսիա Մ.» - «Քյոլն» 
«Շալկե» - «Լայպցիգ» 
«Համբուրգ» - «Աուգսբուրգ» 
«Մայնց» - «Հանովեր» 
«Վոլֆսբուրգ» - «Բորուսիա Դ.»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում