Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բելգիայի Լյովեն քաղաքում մասնակցում է Grand Chess Tour-ի հերթական փուլին: Տասը գրոսմայստերներ կխաղան արագ շախմատի մեկ եւ կայծակնային շախմատի երկու շրջան:
Լեւոն Արոնյանի մրցակիցներն են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Բաադուր Ջոբավան (Վրաստան):
Արագ շախմատի մրցաշարի առաջին օրը Լեւոն Արոնյանը պարտվել է Մագնուս Կարլսենին ու Անիշ Գիրիին եւ հաղթել Բաադուր Ջոբավային: Երկրորդ խաղային օրը կանցկացնի հունիսի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:00-ին:
Մրցաշարային դրությունը 3 տուրերից հետո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի
16:02 , 9 սեպտեմբերի