13:15 29 հունիսի, 2017Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բելգիայի Լյովեն քաղաքում մասնակցում է Grand Chess Tour-ի հերթական փուլին: Տասը գրոսմայստերներ կխաղան արագ շախմատի մեկ եւ կայծակնային շախմատի երկու շրջան:
Լեւոն Արոնյանի մրցակիցներն են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Բաադուր Ջոբավան (Վրաստան):
Արագ շախմատի մրցաշարի առաջին օրը Լեւոն Արոնյանը պարտվել է Մագնուս Կարլսենին ու Անիշ Գիրիին եւ հաղթել Բաադուր Ջոբավային: Երկրորդ խաղային օրը կանցկացնի հունիսի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:00-ին:
Մրցաշարային դրությունը 3 տուրերից հետո

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.