13:38  ,  28 հունիսի, 2017

«Ռեալի» նախագահը՝ Անչելոտիի եւ Բենիտեսի պաշտոնանկությունների պատճառների մասին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բացատրել է, թե ինչու են ժամանակին թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել իտալացի Կարլո Անչելոտին եւ իսպանացի Ռաֆայել Բենիտեսը:

«Մենք հեռացրինք Անչելոտիին, քանի որ թիմին անհրաժեշտ էր նոր խթան՝ առաջին հերթին ֆիզիկական պատրաստության տեսանկյունից: Մեր ունեցած տվյալներով, այդ իմաստով ամենապիտանին Բենիտեսն էր: Բայց նա որոշ պատճառներով չկարողացավ ընդհանուր լեզու գտնել թիմում: Թեեւ դրա պատճառը ֆուտբոլիստների հետ վատ հարաբերությունները չէին: Մենք չունեցանք համապատասխան արդյունքներ, եւ ես որոշեցի հեռացնել նրան: Դա ցավով եմ արել, քանի որ նա «Ռեալի» մարդ է»,- Պերեսի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Անչելոտին «Ռեալը» գլխավորել է 2013-2015 թվականներին, Բենիտեսը հեռացվել է 2015-2016 թվականների մրցաշրջանում՝ տեղը զիջելով Զիդանին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում