12:43  ,  28 հունիսի, 2017

«Մոնակոյի» գլխավոր մարզիչ. Կիլիան Մբապեն դեռ ժանանակ կունենա տեղափոխվել որեւէ սուպերակումբ

Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը հույս է հայտնել, որ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն այս ամռանը չի հեռանա թիմից:

«Մբապեն արդեն հիմա կարող է խաղալ ուժեղագույն թիմերում, բայց ես կցանկանայի, որ նա մնար, քանի որ մենք նրան վստահում ենք: Մինչեւ 2018թ. աշխարհի առաջնությունը նա կարող է շարունակել իր գործը լավ անել «Մոնակոյում»: Նա դեռ ժամանակ կունենա տեղափոխվել սուպերակումբ»,- Ժարդիմի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Մոնակոն» պատրաստ է 9 անգամ բարձրացնել Մբապեսի աշխատավարձը, որպեսզի եւս մեկ տարով հետաձգի նրա հեռանալը: Ֆրանսիայի հավաքականի խաղացողի պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում