11:17  ,  28 հունիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել Խամես Ռոդրիգեսի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» ջանքեր է գործադրում այս տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին ձեռք բերելու ուղղությամբ: Անգլիական ակումբը պատրաստ է 25-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 80 միլիոն եվրո, հաղորդում է Football Italia-ն:

Խամես Ռոդրիգեսը դժգոհ է Արքայական ակումբում իր վիճակից, քիչ խաղաժամանակ ստանալուց եւ ցանկանում է հեռանալ:

Իսպանիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 22 հանդիպման՝ 13-ը մեկնարկային կազմում: Խփել է 8 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում