09:08  ,  28 հունիսի, 2017

ConfedCup. Պորտուգալիա - Չիլի. Բուքմեյքերների կարծիքը

Ռուսաստանում ավարտին մոտեցող ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկությունում հունիսի 28-ին տեղի կունենա կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը: Կազանում կմրցեն Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի եւ Հարավային Ամերիկայի չեմպիոն Չիլիի հավաքականները:

Բուքմեյքերները որոշակի առավելություն են տալիս պորտուգալացիներին, որոնց հաղթանակի գործակիցը 2.45 է: Ոչ ոքին ստացել է 3.25, չիլիացիների հաղթանակը՝ 3.20 գործակից:

Պորտուգալիա - Չիլի հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում