18:39  ,  26 հունիսի, 2017

Վիկտորյա Լոպիրյովայի համար Մխիթարյանը Ռամոսի եւ Մեսիի հետ նույն շարքում է

2018թ. աշխարհի առաջնության դեսպան, ռուսաստանցի մոդել, հաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովան Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նշել է իր համար լավագույն ֆուտբոլային պրոֆեսիոնալների շարքում Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի եւ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ:

«Լավագույններից են Սերխիո Ռամոսը, Լիոնել Մեսին, եւ իհարկե հպարտության զգացում է առաջացնում «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը, որը հետխորհրդային տարածքից այսպիսի հաջողությունների հասած միակ խաղացողն է»,- նշել է Լոպիրյովան Kp.ru-ի եթերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս