00:48  ,  21 հուլիսի, 2012

Դավիթ Հայրապետյան. Լոնդոն եմ մեկնում ոսկե մեդալի հետեւից

Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում 49 կգ քաշային կարգում հիմնական մրցակիցները կլինեն Չինաստանից, Կորեայից եւ Ֆրանսիայից, հայտարարել է չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդներից մեկը` Ռուսաստանի հավաքականի առաջատար Դավիթ Հայրապետյանը:

«Վիճակահանության վերաբերյալ ոչ մի նախապատվություն չունեմ: Սակայն արդար կլիներ, եթե Լոնդոնում մրցաշարային ցանցը կազմեին վարկանիշով, ոչ թե կույր մեթոդով: Հիմարություն է, երբ Օլիմպիական խաղերի նման մրցումներում ուժեղագույնները մենամարտում են առաջին շրջանում:

Իմ հիմնական մրցակիցները կլինեն Չինաստանի, Կորեայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները: Չեմ կարծում, որ գեթ մեկ մենամարտ հեշտ կանցնի: Բայց ես Լոնդոն եմ մեկնում ոսկե մեդալի հետեւից: Սակայն ռինգում մտածում ես ոչ թե մեդալների, այլ` ամեն ինչ հստակ անելու մասին: Այժմ իմ հիմնական խնդիրը պրակտիկա հավաքելն է, մինչեւ առաջին մենամարտը դեռ երկու շաբաթ կա»,- ասել է Հայրապետյանը Allsport-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով