21:01  ,  15 հունիսի, 2017

«Շիրակը» գոլառատ խաղում հաղթել է «Գանձասար-Կապանին»

«Գանձասար-Կապանն» ու Գյումրիի «Շիրակը» հունիսի 15-ին ընկերական խաղ են անցկացրել Ավանի ֆուտբոլային ակադեմիայում: Հանդիպումն ավարտվել է «Շիրակի» հաղթանակով՝ 3:2 հաշվով: Գյումրեցիներից աչքի են ընկել Ալեքսանդար Իլիչը, Կիրիան Նվաբուեզեն եւ Մուսա Բակայոկոն: «Գանձասար-Կապանի» կազմում գոլի հեղինակ են դարձել Գեղամ Հարությունյանը (11մ) եւ Վարդան Բակալյանը, իսկ Արա Խաչատրյանը վրիպել է 11 մետրանոցից:

Հիշեցնենք, որ «Գանձասար-Կապանն» ու «Շիրակը» պատրաստվում են Եվրոպայի լիգայի որոկավորման փուլին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում