20:58  ,  12 հունիսի, 2017

Norway Chess-2017. Լեւոն Արոնյանի տպավորիչ հաղթանակը Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային սուպերմրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ եւ տպավորիչ հաղթանակ տարավ 34 քայլում:

Հայ գրոսմայստերը վաստակել է 4 միավոր եւ ընթացիկ միանձնյա առաջատարն է:

Norway Chess-2017, 6-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808)՝ 1:0

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)՝ 0.5:0.5

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781) 

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786)

Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771) - Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812) 

Մրցաշարային դրությունը 5-րդ տուրից հետո. Նակամուրա՝ 3.5, Արոնյան, Կրամնիկ՝ 3-ական, Սո, Կարուանա, Կարյակին, Գիրի՝ 2.5-ական միավոր, Վաշյե-Լագրավ, Կարլսեն՝ 2-ական, Անանդ՝ 1.5 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս