18:06  ,  8 հունիսի, 2017

Արթուր Աբրահամը հանդիպել է իր մրցակցին եւ հարգել Լոնդոնի կամուրջի ահաբեկչության զոհերի հիշատակը (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-5-0, 30 նոկաուտ) հարգել է Լոնդոնի կամուրջի ահաբեկչության զոհերի հիշատակը:

37-ամյա բռնցքամարտիկը ծաղիկներ է դրել ահաբեկչության վայրի մոտ:

Արթուր Աբրահամը Լոնդոն է մեկնել բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի (24-1-0, 19 նոկաուտ) հետ մենամարտի համար: Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացել է 2 բռնցքամարտիկների հայացքների մենամարտը, ինչպես նաեւ կողմերը կնքել են պայմանագիր

Աբրահամի եւ 27-ամյա Յուբենքի միջեւ մենամարտը կկայանա հուլիսին 15-ին «Ուեմբլի» ստադիոնում: Կվիճարկվի IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը պատկանում է Քրիս Յուբենքին:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով 7 մարդ զոհվել է, 48 մարդ վիրավորվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում