Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Միհրան Հարությունյանը դարձել է Մոսկվայում տեղի ունեցած վեճի մասնակից, հաղորդում է life.ru-ն:
28-ամյա Հարությունյանը ավտոսպասարկման կետում վիճել է 34-ամյա Սամվել Ավետյանի հետ, որը ոտքի վնասվածք է ստացել կրակոցի հետեւանքով: Միհրան Հարությունյանի մոտ եղել է գրանցված ատրճանակ: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ:
Մարզիկը հայտարարել է, որ կրակոցը պատահաբար է եղել: Վիրավորված տղամարդը հրաժարվել է հոսպիտալացվել: Տուժածը բողոք չի ներկայացրել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

17:56 , 29 օգոստոսի
17:42 , 29 օգոստոսի 
12:08 , 29 օգոստոսի
09:07 , 29 օգոստոսի 
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի 
00:47 , 29 օգոստոսի 
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի