11:54  ,  20 հուլիսի, 2012

Ֆերնանդո Գագոն տեղափոխվեց «Վալենսիա»

«Վալենսիան» Մադրիդի «Ռեալից» գնել է 26-ամյա արգենտինացի կիսապաշտպան Ֆերնանդո Գագոյի տրանսֆերային իրավունքը։ Անցած մրցաշրջանը վարձավճարով «Ռոմայում» անցկացրած ֆուտբոլիստի համար «Վալենսիան» Արքայական ակումբին վճարել է 3,5 միլիոն եվրո, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ 2006թ. հունվարին «Ռեալը» Գագոյին արգենտինական «Բոկա Խունիորսից» գնել էր 20 միլիոն եվրոյով։ «Ռեալի» կազմում Գագոն դարձավ Իսպանիայի կրկնակի չեմպիոն։

Անցած մրցաշրջանում Գագոն «Ռոմայի» կազմում անցկացրեց 30 հանդիպում, խփեց մեկ գնդակ։ Իտալական թիմն ուներ ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու առաջնահերթային իրավունք, սակայն մարզիչ Զդենեկ Զեմանը հայտարարեց, որ Գագոյի կարիքը չունի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով