13:05  ,  1 հունիսի, 2017

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ աստիճան

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է դասակարգման նոր աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականը 68-րդ տեղում է: Նախորդ հրապարակումից հետո Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հանդիպում չի անցկացրել, բայց 527 վարկանիշային միավորով նահանջել է մեկ աստիճան:

Լավագույն տասնյակում փոփոխություններ չկան: ՖԻՖԱ դասակարգման առաջատարն է Բրազիլիայի հավաքականը, որն ԱԱ-2018-ի ուղեգիր ապահոված առաջին թիմն է: Արգենտինայի հավաքականը երկրորդ տեղում է, իսկ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան եզրափակում է լավագույն եռյակը: Լավագույն տասնյակում են նաեւ Չիլին, Կոլումբիան, Ֆրանսիան, Բելգիան, Պորտուգալիան, Շվեյցարիան ու Իսպանիան:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Լեհաստանը 11-րդն է, Ռումինիան՝ 46-ը, Դանիան՝ 51-ը, Չեռնոգորիան՝ 52-ը, իսկ Ղազախստանը՝ 102-րդը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի կանցկացնի հունիսի 10-ին՝ հյուրընկալվելով Չեռնոգորիայի թիմին: Հունիսի 4-ին Արթուր Պետրոսյանի թիմը Երեւանում ընկերական  հանդիպում է անցկացնելու Սենթ Քիթս եւ Նեւիսի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում