13:05 1 հունիսի, 2017Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է դասակարգման նոր աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականը 68-րդ տեղում է: Նախորդ հրապարակումից հետո Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հանդիպում չի անցկացրել, բայց 527 վարկանիշային միավորով նահանջել է մեկ աստիճան:
Լավագույն տասնյակում փոփոխություններ չկան: ՖԻՖԱ դասակարգման առաջատարն է Բրազիլիայի հավաքականը, որն ԱԱ-2018-ի ուղեգիր ապահոված առաջին թիմն է: Արգենտինայի հավաքականը երկրորդ տեղում է, իսկ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան եզրափակում է լավագույն եռյակը: Լավագույն տասնյակում են նաեւ Չիլին, Կոլումբիան, Ֆրանսիան, Բելգիան, Պորտուգալիան, Շվեյցարիան ու Իսպանիան:
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Լեհաստանը 11-րդն է, Ռումինիան՝ 46-ը, Դանիան՝ 51-ը, Չեռնոգորիան՝ 52-ը, իսկ Ղազախստանը՝ 102-րդը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի կանցկացնի հունիսի 10-ին՝ հյուրընկալվելով Չեռնոգորիայի թիմին: Հունիսի 4-ին Արթուր Պետրոսյանի թիմը Երեւանում ընկերական հանդիպում է անցկացնելու Սենթ Քիթս եւ Նեւիսի հավաքականի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.