23:05  ,  24 մայիսի, 2017

Մարիո Գյոտցեի կրտսեր եղբայրը պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ

Ֆելիքս Գյոտցեն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել Մյունխենի «Բավարիայի» հետ, հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: Կենտրոնական պաշտպանը կնքել է երկու տարվա պայմանագիր:

19-ամյա ֆուտբոլիստը աշխարհի չեմպիոն Մարիո Գյոտցեի կրտսեր եղբայրն է: Ֆելիքս Գյոտցեն 2014 թվականից հանդես է եկել «Բավարիայի» ակադեմիայում: Նախքան այդ նա ներկայացնում էր Դորտմունդի «Բորուսիայի» պատանեկան թիմերը:

 Ավարտված մրցաշրջանում Ֆելիքս Գյոտցեն «Բավարիայի» մինչեւ 19 տարեկանների թիմում մասնակցել է 19 հանդիպման, խփել 6 գոլ: Նա չորս անգամ եղել է «Բավարիայի» գլխավոր թիմի հայտացուցակում Բունդեսլիգայի խաղերին:

Հիշեցնենք, որ 24-ամյա Մարիո Գյոտցեն 2016-ին «Բավարիայից» վերադարձել է Դորտմունդի «Բորուսիա»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում