2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի լողի մրցաշարի 100 մետր ազատ ոճի չեմպիոն, ավստրալացի Կայլ Չալմերսը ստիպված կլինի վիրահատվել սրտի խնդիրների պատճառով, հաղորդում է BBC-ն:
18-ամյա մարզիկի մոտ ախտորոշվել է վերփորոքային տախիկարդիա, որի հետեւանքով նրա սրտի ռիթմը պարբերաբար արագանում է: Մարզիկն ու նրա բժիշկը որոշել են կարիերան երկարաձգելու համար դիմել վիրահատական միջամտության:
Կայլ Չալմերսը բաց կթողնի հուլիսին Բուդապեշտում կայանալիք ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում