12:42  ,  24 մայիսի, 2017

Հայաստանի Մ-19 հավաքականի հարձակվողը դարձել է գերմանական ակումբի լավագույն ռմբարկու

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հարձակվող Դավիթ Ղազարյանը ճանաչվել է գերմանական «Էլվերսբերգ-2» թիմի լավագույն ռմբարկու:

Գերմանիայի ռեգիոնալ լիգայի այս առաջնությունում Ղազարյանը մասնակցել է 27 հանդիպման եւ դարձել 12 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ:

«Էլվերսբերգ-2»-ը գրավել էր 10-րդ տեղը, իսկ առաջին թիմը նվաճել էր Բունդեսլիգա-3-ի ուղեգիր:

Հիշեցնենք, որ «Էլվերսբերգ-2»-ի կազմում խաղում է նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Գյումրիի «Շիրակի» նախկին խաղացող Դավիթ Մարիկյանի գոլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում