09:09  ,  24 մայիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆավորիտ է Եվրոպայի լիգայի եզրափակիչում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի Ամստերդամի «Այաքսի» հետ:

Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում կայանալիք խաղում William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում անգլիական ակումբին, որի հաղթանակը գնահատում է 1.83 գործակցով: Հոլանդական ակումբի հաղթանակը ստացել է 4.60 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.50:

Մայիսի 24-ին «Ֆրենդս Արենա» ստադիոնում կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: Եզրափակիչ հանդիպումը կսպասարկի սլովենացի մրցավար Դամիր Սկոմինան, որին եզրերում կօգնեն Յուրե Պրապրոտնիկն ու Ռոբերտ Վուկանը: Խաղից առաջ 2 թիմերի ֆուտբոլիստները մեկ րոպե լռությամբ կհարգեն «Մանչեսթեր արենա» ստադիոնում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը:

Հիշեցնենք, որ «Այաքսը» եվրագավաթների եզրափակիչում նախորդ անգամ հանդես եկել է 1996-ին: Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով