Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում առաջատար «Մոնակոն» 4:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Լիլի» նկատմամբ, իսկ ՊՍԺ-ն հյուրընկալվելիս շանս չտվեց «Սենտ Էթյենին»՝ 5:0:
«Մոնակոյի» կազմում դուբլի հեղինակ դարձավ կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, որը 21-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում եւ սահմանեց ռեկորդ: Ֆալկաոն առաջին ֆուտբոլիստն է, որը մեկ առաջնությունում 20 եւ ավելի գոլ է խփում Եվրոպայի առաջատար առաջնություններից երեքում: 2009/10 մրցաշրջանում նա 25 գոլի հեղինակ էր դարձել պորտուգալական «Պորտուի» կազմում, իսկ 2011/12 եւ 2012/13 մրցաշրջաններում Մադրիդի «Աթլետիկոյի» կազմում աչքի էր ընկել 24 եւ 28 անգամ:
Մեկ հանդիպում պակաս անցկացրած «Մոնակոն» 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող ՊՍԺ-ից: Չեմպիոնության համար «Մոնակոյին» անհրաժեշտ է վերջին 2 խաղերում վաստակել 1 միավոր:
Ֆրանսիայի առաջնություն, 37-րդ տուր
«Մոնակո» - «Լիլ»՝ 4:0
Ռադամել Ֆալկաո, 6, 69, Բերնադու Սիլվա, 45, Ջունիոր Ալոնսո, 89 (ինքնագոլ)
«Սենտ Էթյեն» - ՊՍԺ՝ 0:5
Էդինսոն Կավանի, 2, 72, Լուկաս Մոուրա, 38, 78, Յուլիան Դրաքսլեր, 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում