«Մոնակոն» ու ՊՍԺ-ն հաղթեցին, Ֆալկաոյի ռեկորդը

00:53   15 մայիսի, 2017

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում առաջատար «Մոնակոն» 4:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Լիլի» նկատմամբ, իսկ ՊՍԺ-ն հյուրընկալվելիս շանս չտվեց «Սենտ Էթյենին»՝ 5:0:

«Մոնակոյի» կազմում դուբլի հեղինակ դարձավ կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, որը 21-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում եւ սահմանեց ռեկորդ: Ֆալկաոն առաջին ֆուտբոլիստն է, որը մեկ առաջնությունում 20 եւ ավելի գոլ է խփում Եվրոպայի առաջատար առաջնություններից երեքում: 2009/10 մրցաշրջանում նա 25 գոլի հեղինակ էր դարձել պորտուգալական «Պորտուի» կազմում, իսկ 2011/12 եւ 2012/13 մրցաշրջաններում Մադրիդի «Աթլետիկոյի» կազմում աչքի էր ընկել 24 եւ 28 անգամ:

Մեկ հանդիպում պակաս անցկացրած «Մոնակոն» 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող ՊՍԺ-ից: Չեմպիոնության համար «Մոնակոյին» անհրաժեշտ է վերջին 2 խաղերում վաստակել 1 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 37-րդ տուր

«Մոնակո» - «Լիլ»՝ 4:0

Ռադամել Ֆալկաո, 6, 69, Բերնադու Սիլվա, 45, Ջունիոր Ալոնսո, 89 (ինքնագոլ)

«Սենտ Էթյեն» - ՊՍԺ՝ 0:5

Էդինսոն Կավանի, 2, 72, Լուկաս Մոուրա, 38, 78, Յուլիան Դրաքսլեր, 90



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։