13:05  ,  3 մայիսի, 2017

Եվրոպայի առաջնություն. Նարեկ Սիրունյանը եւ Գեորգի Կետոեւը պարտվեցին եւ լքեցին պայքարը

Սերբիայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ Նարեկ Սիրունյանը (65 կգ) Գեորգի Կետոեւը (97 կգ):

Նարեկ Սիրունյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 0:11 հաշվով պարտվեց Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովին:

Գեորգի Կետոեւը եւս մեկնարկեց որակավորման փուլից՝ 1 րոպեում 10:0 հաշվով հաղթելով բելգիացի Տարիկ Ազուցիին: 1/8 եզրափակիչում Կետոեւը մրցեց ադրբեջանցի Ասլանբեկ Ալբորովի հետ եւ պարտություն կրեց 1:11 հաշվով:

Ադրբեջանցի եւ գերմանացի ըմբիշները չկարողացան հասնել եզրափակիչ, եւ Հայաստանն ներկայացուցիչները զրկվեցին բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանն ուներ 2 ներկայացուցիչ՝ Գարիկ Բարսեղյանը (57 կգ) եւ Վահե Թամրազյանը (86 կգ), որոնք մեդալ չէին նվաճել:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մեկնել են նաեւ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում