Լեւոն Արոնյանն առաջադիմել է շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում: Գերմանիայում անցկացված Grenke Chess Classic մրցաշարում տարած տպավորիչ հաղթանակից հետո Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերն առաջադիմել է 3 աստիճան եւ բարձրացել 6-րդ տեղ:
ՖԻԴԵ-ի առաջատարը դարձյալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որին հաջորդում է ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոն: Լավագույն եռյակը եզրափակում է ռուս Վլադիմիր Կրամնիկը:
100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հավաքականի եւս 2 ներկայացուցիչներ: Սերգեյ Մովսեսյանը 64-րդն է, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 83-րդը:
ՖԻԴԵ, մայիսի դասակարգման աղյուսակ
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2832 վարկանիշ
2. Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2815
3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2811
4. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - 2802
5. Մաքսիմ-Վաշյե Լագրավ (Ֆրանսիա) - 2795
6. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2789
7. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2786
8. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2786
10. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - 2783
64. Սերգեյ Մովսեսյան - 2680
83. Վլադիմիր Հակոբյան - 2667
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի